Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։
Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն հայտնեց աջակցության համար։
Վահե Ղազարյանը կարևորելով տիկին դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն հայտնեց համագործակցությունն ընդլայնելու համար։
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։
Լին Թրեյսին խոսեց պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։
Կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 --00—ՄՀ