էներգաարդյունավետության ծրագրով Երևանում հիմնանորոգվում է 8 մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News

․

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով այժմ հիմնանորոգվում է մայրաքաղաքի 8 մանկապարտեզ, տեղեկացնում են քաղաքապետարանից: Ծրագիրն ընդգրկում է 29 նախակրթարան, 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում անցկացվում են էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ:

Առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ: Ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը, արևային ջրատաքացուցիչ:

Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, որի մի մասը՝ դրամաշնորհ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի, Կլիմայի կանաչ հիմնադրամի, ինչպես նաև համայնքի միջոցներով:

Շինարարության մեկնարկից 20 ամիս անց երեխաները կունենան հիմնանորոգված, հարմարավետ ու էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Մի քանիսն արդեն շուտով կբացեն դռները:

--00--ԱՀ