ԶԻԼ-130-ը բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին ու կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Օպերատիվորեն ժամանել են աիրտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։  Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։  Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Նասոյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագոծտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ա. Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Վարդանյանի անվամբ անձնագիր  և վարորդական իրավունքի վկայական։  Ոստիկանությունն ու քնն

չական բաժինը պարզում են՝ արդյո՞ք նա է եղել վարորդը։  Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ՍԳ