Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել․ սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ:

Սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար, որի ճնշումների արդյունքում է նաև ձևավորվում Ռուսաստան-Չինաստան դաշինքը: Ընդ որում, ձևավորվում է Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, կասկածի տակ առնելով Սառը պատերազմի ավարտի արդյունքում ձևավորված աշխարհակարգը, որը վաղուց արդեն ճաքեր է տվել:

Մի բան ակնհայտ է, ռուս-չինական դաշինքի դիրքորոշումները աշխարհում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ կամ ամբողջությամբ համընկնում են, կամ շատ մոտ են»:

--00—ԼՄ