Արցախի նախագահը ծանոթացել է Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

տռռեգտեռգ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ  համանուն շրջանի՝  Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների  համար նոր բնակավայր է կառուցվում, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: 



Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:



Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: 



Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:



--00--ՍԳ