Ակնթարթային փոխանցումներ Ռուսաստանից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ` առանց միջնորդավճարի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Տնտեսական

Մինչև փետրվարի 28-ը ցանկացած վայրում, ցանկացած պահի, իմանալով միայն ստացողի քարտին կցված հեռախոսահամարը, Ֆորա-Բանկի «Фора-Онлайн» բջջային հավելվածի միջոցով կարող եք կատարել ակնթարթային դրամական փոխանցում Ռուսաստանից՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդի հաշվեհամարին, 0% միջնորդավճարով:

Ֆորա-բանկից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է.

  • Ունենալ Ֆորա-բանկի դեբետային քարտ
  • Ներբեռնել «Фора-Онлайн» բջջային հավելվածը
  • «Фора-Онлайн» բջջային հավելվածից կատարել փոխանցում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդի քարտին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ փոխանցումը ստանալու համար հարկավոր է.

  • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ունենալ ընթացիկ կամ քարտային հաշիվ
  • Բանկին տրամադրած բջջային հեռախոսահամարը լինի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդի գործող հեռախոսահամարը:
  • Ֆորա-բանկից փոխանցում կատարողին պետք է տրամադրել ստացողի բջջային հեռախոսահամարը:

«Фора-Онлайн» հավելվածում «МИГ» համակարգով կարող եք ուղարկել գումար ցանկացած ժամանակ՝ 24/7 ռեժիմում, հանգստյան և տոն օրերին, փոխանցումն անմիջապես հաշվեգրվում է ստացողի հաշվեհամարին: Փոխանցման նվազագույն գումարը 100 ՌԴ ռուբլի է, առավելագույնը՝ 500 000 ՌԴ ռուբլի: Ամսական կարող եք ուղարկել մինչև 500 000 ՌԴ ռուբլի: Փոխանցման վճար չի գանձվում:

Մանրամասների համար կարող եք այցելել՝ https://mig.forabank.ru/

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից