Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական վիզա կարող են ստանալ Հայաստանում, Ղազախստանում և Սերբիայում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

դեսպանատուն

Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափակմամբ պայմանավորված, ուսանողական կամ ակադեմիական վիզա ստանալ ցանկացող ռուսաստանցիներին խորհուրդ է տվել դիմել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երևանում և Բելգրադում․ գրել է  ՏԱՍՍ-ը։

«Պայմանավորված Մոսկվայում հյուպատոսական գործողությունների խիստ սահմանափակումներով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը ՌԴ-ում բնակվողների համար որոշակի հայտարարությունների մշակման մի քանի կետեր է նշանակել ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման  համար»,- ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում:

--00—ՄՀ