Նախագահի ընտրությունը կլինի մարտին․ Խաչատուրյանը կընտրվի այդ պաշտոնում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

 Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու։ Նա առաջադրվել է ԱԺ 65 պատգամավորի կողմից, ինչը որոշակի վստահություն ա հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի Հանրապետության նախագահի պաշտոնում։  Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ շնորհավորում, երևի պատհե չէ առաջադրվելու առիթով շնորհավորել, պատեհ է ընտրվելու առթիվ շնորհավորել։ Հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք ԲՏԱ նախարարի Ձեր լիարժեք դերակատարումը և այս ընթացքում արդյունավետ կերպով միասին կշարունակենք աշխատել կառավարություն»,- ասաց Փաշինյանը;

Ի պատասխան՝ Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար․

«Շնորհակալ եմ վստահության համար։ Հասկանում եմ՝ քաղաքական ուժի համար ինչ է նշանակում առաջադրել թեկնածու։ Քաղաքական կուսակցությունում ավելի արժանի մարդիկ կան, բայց բարձր գնահատականի է արժանի կուսակցության որոշումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ