Անհայտ անձինք փորձել են թունավորել Կենդանաբանական այգու ուղտին և 2 կոալաներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի»  ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:

Կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում  ուղտի և 2 կոալաների ազատավանդակներում  անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին:

--00--ԱՀ