ԱԺ աշխատակազմը մինչև հունիս պարգևատրում կստանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

տռռեգտեռգ

Այսօր ԱԺ կայքում հրապարակվել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունն ԱԺ աշխատակազմին մինչև հունիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևատրում տրամադրելու մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 4-րդ հավելվածի 1024 ծրագրի 11001 միջոցառման՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2022 թվականի հունվար-հունիս ամիսների համար հատկացված դրամական միջոցները բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ համաձայն սույն կարգադրության հավելվածի։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկվանից ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները մինչև նոր նախագահի ընտրությունները խորհրդարանում:

--00--ՍԳ