Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

ա

Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel  մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Է. Պողոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Արգիշտի Հարությունյանը՝ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

--00--ԱՀ