Հնարավոր է, որ նախագահի հրաժարականը Ուկրաինայի դեպքերի հետ էր կապված, կարող էր խնդիր առաջացնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

«Նախընտրում էի, որ նախագահի թեկնածուն մեր թիմակիցը լիներ, բայց Վահագն Խաչատուրյանի մասին բարձր կարծիք ունեմ, որպես անհատականություն կայացած և ինքնուրույն անձնավորություն է, կարող է ճշգրտորեն իրականացնել սահմանադրորեն իրեն վերապահվելիք գործառույթները»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով Վահագն Խաչատուրյանին՝ որպես նախագահի թեկնածու առաջադրմանը:

Խոսելով Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին՝ պատգամավորը նշեց, որ պատերազմից հետո հավանական էր, որ հրաժարական կներկայացնի, մեկ տարի անց հրաժարկանը հարցեր է առաջացնում։

«Անհանգստություն ունեմ, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը կապված է Ուկրաինայի դեպքեր հետ, երևի ինչ-որ բան գիտեր: Եթե բարդ սցենար զարգանար Ուկրաինա -ՌԴ, ՌԴ- ՀՀ, Արմեն Սարգսյան-Անգլիա, դատողություններ, որ անում եք, վատ մտքեր են գալիս: Հնարավոր է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականն Ուկրաինայի դեպքերի հետ էր կապված, կարող էր խնդիր առաջացնել, որպեսզի դա չլինի՝ նա հեռացավ»․-ասաց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։