ԲԴԽ-ն թույլ է տվել Աշոտ Մինասյանին գրավով ազատ արձակած դատավորին կալանավորել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ է տվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկելու համաձայնություն տալ․ դատախազության միջնորդությունը բավարարվել է։ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը 24News-ին ասաց, որ ավելի ուշ այս առթիվ խորհուրդը հայտարարություն կտարածի։

Հիշեցնենք, որ Բախշիյանի որոշմամբ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը գրավով ու խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն տալու միջոցով ազատ արձակվեց։

--00—ԼՄ