Արմեն Սարգսյանը հեղափոխությունից հետո ստացել է ազատություն, բայց դա վնաս է բերել մեր երկրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

«Այն հանգամանքը, որ Վահագն Խաչատուրյանը հիմա նախարար է, խոսում է այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյաի հետ ունի տարբեր կարծիքներ: ՀԱԿ-ը իրեն, որպես ընդդիմություն ձախողել է, իսկ թե թիմը լքած անձանց ինչպես է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանը, էական չէ։ Խաչատուրյանին լավ եմ ճանաչում, որևէ խնդիր չի լինի, եթե նա լինի նախագահ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանն՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանին նախագահ նշանակելու մասին քննարկումներին:

Խոսելով Արմեն Սարգսյանի հրաժարականի և ներկայացված հիմնավորումների մասին, պատգամավորը նշեց, որ Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում, երբ խոսում է Սահմանադրական կաշկանդվածության մասին, անկեղծ չէ, քանի որ, երբ նա ընտրվել է նախագահ, իմացել է Սահմանադրական ինչ լիազորություններ ունի:

«Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ լիներ, և Արմեն Սարգսյանը նախագահ, արդյո՞ք նա կաշկանդված կլիներ, թե ոչ։ Արմեն Սարգսյանը հեղափոխությոնից հետո ստացել է ազատություն, բայց, ցավոք, դա վնաս է բերել մեր երկրին, օրինակ՝ ԳՇ-ի հետ կապված ճգնաժամը, նա պետք է րոպե առաջ ստորագրեր Օնիկ Գասպարյանի հեռացման հրամանագիրը, որը տեղի չունեցավ և շաբաթներ շարունակ մենք մնացինք ճգնաժամի մեջ, ինչը նորմալ չէ»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։