Մտահոգություն ենք հայտնում Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

 

տռռեգտեռգ

Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:

«Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-նշել է նա:

--00--ՍԳ