Վահագն Խաչատրյանը՝ նախագահի թեկնածու՞

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 30,  24 News

տռռեգտեռգ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմը, ըստ 24News-ին հասած տեղեկությունների, հանգստյան օրերին կայացած քննարկումերի արդյունքում բացառել է ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում:

ՔՊ-ականները կարծում են, որ նրա թեկնածությունը հանրային բողոքի մեծ ալիք կբարձրացնի, ուստի իբրև կոմպրոմիսային թեկնածու որոշվել է առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին:

 
ՔՊ-ականներն իրենց որոշումը հիմնավորել են նրանով, որ Խաչատրյանն եղել է Երևանի քաղաքապետ, աղմկահարույց պատմությունների մեջ չի ընկել, ինչպես նաև բացարձակապես լոյալ է իշխանության, մասնավորապես, Փաշինյանի որոշումներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, որ հրաժարական է տվել անցած կիրակի: Եթե մինչև հունվարի 31-ը նա հետ չկանչի իր դիմումը, ապա ԱԺ-ի հատուկ արձանագրությամբ նրա հրաժարականը համարվում է ընդունված, իսկ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դառնում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: 

Նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հրաժարականի ընդունումից ոչ շուտ քան 25 և ոչ ուշ քան 35 օր հետո: Հանրապետության նոր նախագահին ընտրում է խորհրդարանը՝ յոթ տարի ժամկետով:

--00--ՍԳ