Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում անցկացվել են միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

տռռեգտեռգ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տարբեր միջոցառումներով հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, անցկացվել են խորհրդանշական միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Գյումրու նկարիչների միության հետ համագործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված են 16 գործեր։ Օրվա ընթացքում  Գյումրու պետական սիմֆոնիկ և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբերը ևս  հայոց բանակի 30-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգներով հանդես եկան: ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։

«Մշակույթ ընդդեմ պատերազմի» խորագրով միջոցառում էլ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից, ծանր վիրավորված, 24-ամյա գյումրեցի արվեստագետ Բեն Պողոսյանի անունը կրող Գյումրու ԲենԱրթ ցուցասրահում: Երիտասարդ արվեստագետի նախաձեռնությամբ մեծարվեցին իր զինակից ընկերները, իսկ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից հետմահու մեդալների արժանացան հայրենիքի համար կյանքը զոհած հերոսները:

Օրվա առթիվ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում բաց դռների օր է հայտարարված զինծառայողների և զոհվածների հարազատների համար։

 

--00--ՍԳ