ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

սատմ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։

Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցում, բացահայտել 11 խախտում։ Ուշադրության կենտրոնում է եղել առողջապահության նախարարի 02-Ն հրամանի պահանջների կատարումը, ինչպես նաև հակահամաճարակային մյուս կանոնների պահպանումը։
Տրվել են հանձնարարականներ, կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ։

--00—ՄՀ

Տեսանյութեր