Կոտայքի մարզպետը պարգևատրել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած երկու բժշկի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

կոլաժ

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են Կոտայքի մարզպետի կողմից: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից պարգևատրման են արժանացել բժիշկներ՝ Գևորգ Վարդանյանն ու Նովլետ Զարդարյանը։

«Անգնահատելի է թիկունքը մշտապես պահող և զինվորի կողքին գտնվող մեր բժիշկների սխրանքները, ովքեր իրենց ուսերին են կրում կյանքերի փրկության պատասխանատվությունը:

Բարի ծառայություն՝ զինվորական և Հիպոկրատի երդման ներքո»,-ասված է մարզպետարանի գրառման մեջ

--00—ՄՀ