Ալիևը հայտարարել է «հակամարտության ավարտից հետո» գործակցության նոր հնարավորությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ տեսազրույցի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը տարածաշրջանային զարգացման կենտրոն եւ տրանսպորտային հանգույց է դարձել։ Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանային համագործակցության, մարդկանց միջեւ շփումների եւ տրանսպորտային կապերի զարգացման համար»,-ասել է Միկուրիան և հավելել, որ հարևան երկրների հետ հաստատված հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանը տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոնն է դարձել է՝ Իլհամ Ալիևը։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր