Արարատ Միրզոյանը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու չի գնել. ԱԳՆ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

տռռեգտեռգ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հերքել է օրեր առաջ մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ իբր ՀՀ արտաքին գործերի նախարարը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու է գնել:

«Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերտառությամբ հոդվածում իբրև տեղեկատվություն ներկայացված սուտը և անճշտություններն ամբողջովին զրպարտություն են, զուրկ տարրական էթիկայից և ոտնահարում են անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

Այսպես՝ Արարատ Միրզոյանը և իր տիկինը «ՉԻ» կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակման մեջ նշված վայրից և նշված կամ դրան մոտ արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել։

Տարակուսանքի տեղիք է տալիս նաև հրապարակման վերնագիրը, որը բացի Արարատ Միրզոյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու մտադրությունից՝ միաժամանակ վիրավորում է նաև վարկային միջոցներից օգտվող մեր համաքաղաքացիներին»:

--00--ՍԳ