Մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Այսօր մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև որ նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու ու խաղաղություն պարտադրելու։ Առանց բանակ անկախ պետություններ չեն լինում: Մեր տարածաշրջանում` առավել ևս: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը։

«Երբ նորից ունենանք ազգային իշխանություն, այլ ոչ կոլաբորացիոնիստական, այդ ժամանակ կկարողանանք նորից խոսել բանակաշինությունից: Իսկ այժմ «պրոֆեսիոնալ բանակ» նոր ու ոչինչ չասող արտահայտության տակ, որը լսվում է չինովնիկների բերանից, վերացվելու է ժամկետային զինծառայությունը, բանակի թիվը էականորեն կրճատվի, իսկ եղածն էլ դառնա դեկորատիվ մի բան:

Տարածաշրջանային առաջիկա մեծ պատերազմում դա մեր հերթական ցեղասպանության և զանգվածային արտագաղթի հիմնական պատճառը կլինի: Այսօր մաղթենք ինքներս մեզ ուժեղ լինել, մինչև որ նորից իրավունք ձեռք բերենք բանակ ունենալու ու խաղաղություն պարտադրելու»,- գրել է թուրքագետը:

--00—ԼՄ