Նազարբաևը զիջել է «Նուր Օթան» կուսակցության նախագահի պաշտոնը Տոկաևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նոր

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ։ Համագումարին նախագահի թեկնածությունը պաշտպանել են միաձայն, հայտնում է նրա մամուլի ծառայությունը Twitter-ում։

Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։ Նախաձեռնության հեղինակը Նազարբաևն է, նա օրերս հայտարարել է, որ Տոկաևը «տիրապետում է ամբողջ իշխանությանը», և որ Ղազախստանի քաղաքական վերնախավում հակամարտություն չկա:

--00—ԼՄ