Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, այնուհետև ծառին. վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

տռռեգտեռգ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1  հոգի տեղում մահացել է,  3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի  թիվ 44  հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի  գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողնեը՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ  Արթուր Զոհրաբյանը: ժամանել է նաև  ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գարիկ Խանդիլյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝   վարչության պետ  Կարեն Հովհաննիսյանի  և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վարդան Դավթյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Դավթյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի  242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկները և շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ՍԳ

Տեսանյութեր