Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 066 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

կորոնավիրուս

Հունվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 066 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը  1 127 234 -ն են. գրել է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 397 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 986 928 մարդ։

Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 14 870:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 26.5%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 17.88%, վերջին 7 օրվանը՝ 22.1%:

--00—ՄՀ

Տեսանյութեր