Անլուրջ խոսակցություններ են, ինձ ոչ մի պաշտոն չեն առաջարկել, որ ես էլ ասեմ՝ տեսնում եմ ինձ, թե՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Եռաբլուր» պանթեոնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է նաև նրա թեկնածությունը, արձագանքել է՝ ասելով, որ անլուրջ է նման քննարկումը։

«Շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, որոնք անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում։ Քանի՞ թափուր առաջացավ, որ իմ անունը քննարկվում էր՝ ՄԻՊ, հեղափոխությունից հետո գլխավոր դատախազ էի ես, բոլորը զանգում էին, հիմա՝ Հանրապետության նախագահ»,-ասել է նա։

Ճշտող հարցին՝ այսիքն՝ առաջարկնե՞ր չեն եղել, թե՞ եղել է, մերժել է, Էդմոն Մարուքյանը պատասխանել է․ «Չի եղել ու չէր էլ կարող լինել։ Կրկնում են՝ քանի դեռ ՀՀ նախագահի լիզորությունները դադարեցված չեն, ես վստահ եմ, որ անգամ իշխանությունը էս պահին չի էլ քննարկել էդ հարցը»։

--00—ԼՄ

Տեսանյութեր