Արցախի տնտեսվարող որոշ խմբերի համար էլեկտրաէներգիայի նոր սակագներ են սահմանվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

․

Հունվարի 27-ին կայացել է Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արտահերթ նիստը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 55Ն և նոյեմբերի 25-ի N 61Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Հանրային ծառայությունների վարչության պետ Աննա Առաքելյանը զեկուցել է, որ «Արցախէներգո» ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները վերանայելու վերաբերյալ: Հայտի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է «Արցախէներգո» ՓԲ-ի կողմից գնվող էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխությամբ: Ներկայացված հայտը ամբողջական է և համապատասխանում է հանձնաժողովի՝ 2018 թվականի հունվարի 30-ի N 1Ն որոշմամբ հաստատված կարգին: Էներգետիկայի մասին օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հայտի ուսումնասիրման արդյունքում առկա է սակագների վերանայման անհրաժեշտություն։ 

Նա ընդգծել է, որ Արցախի Կառավարության 2022 թվականի հունվարի 26- ի թիվ 53 Ն որոշմամբ, սակագների վերանայումը չի տարածվում բնակիչ- բաժանորդների, ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում` հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա. վերջիններիս կողմից սպառվող էլեկտրական էներգիայի համար շարունակելու են գործել նույն խթանիչ սակագները։

«Բնակչության ջերմոցային տնտեսությունների և մշակվող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների սպառողական խմբերի համար էլեկտրական էներգիայի սակագները կմնան անփոփոխ»,-հավելել է Առաքելյանը:

Հիմք ընդունելով էներգետիկայի մասին օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի Ա կետը, 16-րդ հոդվածի երկրորդ մասը, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 41-րդ հոդվածը՝ ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ 2018 թ հունվարի 30-ի ԱՀ էներգետիկայի բնագավառում սակագնի սահմանման վերանայման կարգը սահմանելուն և հանձնաժողովի 2007 թ դեկտեմբերի 26-ի թիվ 23 Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1 Ն որոշումը, Արցախի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հունվարի 26-ի թիվ 53 Ն որոշումը և հաշվի առնելով «Արցախէներգո» ՓԲԸ-ի՝ 2022 թ հունվարի 24-ի հայտը՝ հանձնաժողովը որոշել է սահմանել «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները՝ 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 42 դրամ /կՎ/ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ գործող 36 դրամի փոխարեն, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ 44.5 կՎ/ժամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը` գործող 40 դրամի փոխարեն, 6.10 կՎ լարմամբ սնվող սպառողների համար, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված սպառողների, 50.5 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը` գործող 46 դրամի փոխարեն, 6.10 կԲ լարմամբ սնվող ջեմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել 46 դրամ, որը չի աճել, մնացել է անփոփոխ, 6,10 կՎ լարմամբ սնվող ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար՝ 46,0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ). 5) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար, բացառությամբ սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված սպառողների`

ա. ցերեկային սակագին` 53 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ գործող 49 դրամի փոխարեն.

բ. գիշերային սակագին` 48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ գործող 44 դրամի փոխարեն, 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ),

բ. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ), 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար՝

ա. ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ).

բ. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ):

Նշված սակագներն կգործեն 2022 թվականի մարտի 1-ից:

--00--ԱՀ