Հայ-թուրքական շփման գինն Արցախն է, մինչև այս իշխանությունը չգնա, ոչ մի հույս չկա. Վիոլետ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հայ-թուրքական շփման գինն Արցախն է, մինչև այս իշխանությունը չգնա, ոչ մի հույս չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այս իշխանությունն ամեն օր Ադրբեջանի փաստաբանությամբ է զբաղված, իսկ պետությունը կքած ապրում է՝ ստորացված և արժանապատվությունը կորցրած։

Խոսելով իշխանության էլեկտորատի մասին՝ բանաստեղծն այն համոզմունքը հայտնեց, որ նրանց ընտրել են հիմնականում շահառուները և աղանդավորները։

Նա հատկապես շեշտադրեց տասնյակ հազարավոր աղանդավորների դերը, որոնք անքննելիորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։