Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը, գրում է war.karabakhrecords.info կայքը։ 

Աղբյուրը նշում է, որ Արցախի օկուպացված տարածքներում 2020 թվականի վերջից Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին։ Սոցցանցերի ադրբեջանական հատվածում տարածված տեսանյութի կադրերից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները խաչը հանել են եկեղեցու գմբեթից։ Բացի այդ, տաճարը վերակառուցելու պատրվակով, բացի խաչից, ադրբեջանական կողմը քանդել է նաև եկեղեցու տանիքը։

Այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է իսպառ ջնջել հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանում՝ հերթական հայկական եկեղեցի ներկայացնելով որպես «ուդիական»։

Դեռևս 2021 թվականի նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր երկրի ուդի համայնքի հոգևորականների ներկայացուցիչների այցը նշված եկեղեցի։ Այսպիսով, եկեղեցի այցելության ժամանակ այն ներկայացվել է որպես «ալբանա-ուդիական մշակույթի հուշարձան», որը ոչ մի կապ չունի իրականության հետ։

Նկատի ունենալով տաճարի ստեղծման պատմությունը՝ նշենք, որ դրա հիմնադրման կոնկրետ թվականն անհայտ է։ Եկեղեցու մասին ամենահին արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով (1333 թ.)։ Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում՝ հյուսիսային կամարի խաչքարի տակ։ Այնտեղ ասվում է. «Ես՝ Սիրախը (Սիրաւք), այս խաչքարը կանգնեցրի իմ հոր՝ Խութլապի համար, 1333 թ.»:

Մեկ այլ արձանագրություն ասում է. «Կառուցվել է 1735 թ.: Սա Թահմասպ (-կուլի) խանի տարին է։ Զանգակատունը կառուցվել է Սուրապի որդի Ավանես եպիսկոպոսի հիշատակին»։ Ամենայն հավանականությամբ սա եկեղեցու զանգակատան վերակառուցման տարին է։

--00--ՍԳ