Մոռացել էինք Արմեն Սարգսյանի մասին, հրաժարական տվեց, հիշեցինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Մոռացել էինք Արմեն Սարգսյանի մասին, հրաժարական տվեց, հիշեցինք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ՝ մենք ներկայումս ծնկած վիճակում ենք, վերականգնման որևէ նշաններ չեն երևում, ընդհակառակը՝ մարդիկ այլևս իրենց ապագան չեն կապում այս երկրի հետ։ 

Մելիքյանի տպավորությամբ, իշխանություններն իրենց բոլոր գործողությունները համաձայնեցնում են Բաքվի և Անկարայի հետ, ոչինչ չեն անում պետության ազգային շահը առաջ մղելու և պաշտպանելու համար։ 

Այս ամենի համատեքստում, նրա կարծիքով, Փաշինյանի բացասական վարկանիշը գնալով մեծանում է, անհրաժեշտ է, որ իշխանության գան ունակ մարդիկ, որոնք կարող են կառավարել և առաջնային դարձնել հայաստանակենտրոնությունն ու հայկական շահը։

Մանրամասները՝ տեսանյութում։