Հաղթանակից հետո մենք ասում էինք՝ Բաքուն գրավելու ենք. հիմա էլ իրենք են մեզ հոգեբանորեն ճնշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

«Կողմ եմ, որ Արայիկ Հարությունյանը լինի ՀՀ նախագահ, նա սկզբունքային ու նպատակասլաց է, նրան կոտրելը դժվար է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի նախագահ առաջադրելու հանգամանքին:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասել էր, Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայելային են,
Ադրբեջանն ասում է` Երևանը ադրբեջանական է, որովհետև 1994-ից հետո Հայաստանից եղել են հայտարարություններ, որ Բաքուն հայկական է, պատգամավորը պատասխանեց. «Այո, 25-26 տարի Ադրբեջանը զինվել և սպասել է, որ պատասխան տա, վրեժխնդրության սինդրոմ կա Ալիևի և իր շրջապատի մոտ։ Պետք է հասկանալ, որ ուզում են իրենց ագրեսիվությունը դուրս թափեն հանգստանան: Հաղթանակից հետո մենք էլ ասում էինք Բաքուն գրավելու ենք, հիմա էլ իրենք են մեզ հոգեբանական ճնշման ենթարկում»:

Մանրամասները՝ տեսանյութում։