Ճապոնական կողմը հանձնառու է աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Արման Դիլանյանը կարևորել է հայ-ճապոնական միջպետական բազմաոլորտ համագործակցությունը: Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը որակապես նոր լիցք կհաղորդի նաև դատաիրավական ոլորտում հայ-ճապոնական երկխոսության ու գործընկերության զարգացմանը։

Դեսպան Մասանորին շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ ճապոնական կողմը հանձնառու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Դեսպան Մասանորին կարևորել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը և փոխադարձ կապերի ամրապնդումը։

--00--ՍԳ