Ավանում և Նոր Նորքում դիտարկվել է 45 տրանսպորտային միջոց, արձանագրվել՝ 3 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

դիտարկում

Հունվարի  27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ 

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների 3 խախտման դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Նշենք, որ հունվարի 24-27-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից դիտարկվել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ավելի քան 149 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել են COVID-19 հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 10 դեպք։ Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են վարչական արձանագրություններ։

Նշենք նաև, որ վերահսկողական աշխատանքները շարունակվելու են։

 --00—ՄՀ