ԱՀԿ-ն կցանկանար, որ տարեվերջին յուրաքանչյուր երկրում պատվաստված լիներ բնակչության 70 տոկոսը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

ահկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հույս ունի, որ 2022 թվականի վերջին յուրաքանչյուր երկրում պատվաստված կլինի բնակչության 70 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

«Մենք այժմ խոսում ենք այն երկրների մասին, որոնք չեն կարող իրենց թույլ տալ, որոնք բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունեն պատվաստանյութ գնելու համար: Այդ մատակարարումներն ավելանում են: Նպատակը որն է. որպեսզի այս տարի, եթե հնարավոր է, մինչեւ սեպտեմբերի կեսերը յուրաքանչյուր երկրում գործնականում պատվաստված լինի բնակչության 40 տոկոսը, իսկ մինչև տարեվերջ՝ 70 տոկոսը»,- ասել Է նա: Նրա խոսքով, անհրաժեշտ Է հասնել պատվաստման այդ մակարդակին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել վիրուսի փոխանցումը, եւ դրանով իսկ կանխել համավարակի հետագա երկարաձգումը։

 --00—ՄՀ