«Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք պարտք մնացինք». ԵՊԲՀ-ում հարգել են զոհվածների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բժշկական մայր բուհում յուրաքանչյուր նշանակալի օր ուղեկցվում է հարգանքի տուրքով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերացիականների․․․

Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով այսօր ապագա բժիշկները, կուրսանտները Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի հետ թարմ ծաղիկներ խոնարհեցինք «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» խորագիրը կրող հուշատախտակի առաջ:

Մասնագիտական և հայրենիքի նկատմամբ պարտքը կատերելիս զոհված ռազմական բժիշկների, բուհի սովորողների կատարած սխրանքը խորհրդանշող վայրը յուրօրինակ հավաքատեղի է, որտեղ լռությամբ, թարմ ծաղիկներով ու խոնարհումով յուրաքանչյուրս հիշում ենք բժշկական համալսարանի մերօրյա հերոսներին»:

--00--ԿԿ

Տեսանյութեր