ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի՝ անվտանգության երաշխիքների հարցով պատասխանը կհրապարակվի շատ մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

Լավրով

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների հարցով լայն հասարակությանը  հայտնի կդառնա շատ մոտ ապագայում: Այս մասին հայտարրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․ գրել է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների հարցով թույլ կտա «լուրջ զրույցի հույս ունենալ, սակայն երկրորդական կարևորության հարցերի շուրջ»,- ընդգծել է Լավրովը:

ԱԳՆ ղեկավարն ասել է, թե  ՌԴ-ն շուտով հարցում կուղարկի ԱՄՆ-ին այն մասին, թե ինչու Արևմուտքը չի կատարում պարտականությունն իր անվտանգությունն այլ երկրների անվտանգության հաշվին չամպրապնդելու հարցում:

 --00—ՄՀ