«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ՌԴ իշխանություններին խնդրել է զենք մատակարարել Դոնեցկին և Լուգանսկին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ Դոնեցկին և Լուգանսկին ռազմական արտադրանք մատակարարելու խնդրանքով, որն անհրաժեշտ է ագրեսիայի զսպման և քաղաքացիների պաշտպանության համար: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը։

Նրա խոսքով՝ «Եդինայա Ռոսիան» խնդրել է նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:

Վասիլևը նշել է, որ Դումայում, խմբակցությունում և կուսակցությունում խորհրդակցություններ են անցկացվել այդ հարցով, և որոշում է կայացվել նման առաջարկ ներկայացնել:

--00--ՍԳ