ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պատասխան է սպասում անվտանգության շուրջ առաջարկությունները հանձնելուց հետո

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

նատօ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Ջերալդ Քոնոլին այն կարծքին է, որ դաշինքի կողմից անվտանգության շուրջ առաջարկությունները Մոսկվային հանձնելուց հետո «այժմ քայլը Ռուսաստանինն է», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների շուրջ առաջարկությունների իրենց պատասխանները: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը պատրաստ է որքան կարելի է շուտ Մոսկվայի հետ սկսել քննարկել ռիսկերի նվազեցման հարցերը, հստակությունը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, հրթիռների տեղակայումը, զորավարժությունները եւ միջուկային քաղաքականությունը: Ստոլտենբերգը նաեւ արտահայտվել Է Բրյուսելում եւ Մոսկվայում երկու կողմերի ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման եւ Ռուսաստան-ՆԱՏՕ-ի խորհրդի շրջանակներում շփումները շարունակելու անհրաժեշտության օգտին:

Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել Է, որ դաշինքն անընդունելի Է համարում ՆԱՏՕ-ն չընդլայնելու Ռուսաստանի առաջարկությունը, դաշինքը կշարունակի հետամուտ լինել բաց դռների քաղաքականությանը:

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել Է երկխոսության դրական ուղին: Այժմ Ռուսաստանը պետք Է ցուցադրի անշրջելի ռազմական Էսկալացիայից եւ դրա հետեւանքներից հետ կանգնելու իր պատրաստակամությունը»,-Քոնոլին գրել Է Twitter-ում: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:

Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում Է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն հունվարի 26-ին Ռուսաստանին են հանձնել այդ առաջարկությունների պատասխանները։

--00—ՄՀ