Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ․ Sputnik Armenia

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

կրակ

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ, կրակել են օդ, գյուղի վրա կրակ չի արձակվել,  Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է տեղի բնակիչներից մեկը։

Աղբյուրը նշում է, որ գյուղացիները մոտ 10 կարճ կրակահերթ են հաշվել, բայց արդեն սովոր են նման արտակարգ դեպքերին։ Կրակում են ոչ միայն ցերեկը, այև գիշերը։

Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։

Այսպիսի ևս մեկ դեպք գրանցվել էր հունվարի 24-ին։

--00—ՄՀ