Իսրայելը հաստատել է պատվաստանյութի չորրորդ դեղաչափը 18 տարեկանից բարձր ռիսկի խմբի մարդկանց համար

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

կորոնավիրուս

Իսրայելի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել պատվաստանյութի չորրորդ դեղաչափը 18 եւ բարձր տարիքի մարդկանց համար, ովքեր տառապում են զուգընթաց հիվանդություններով եւ գտնվում են ռիսկի խմբում, ինչպես նաեւ նրանց խնամակալների համար: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշումն ընդունվել է 60 եւ բարձր տարիքի անձանց համար պատվաստանյութի չորրորդ դեղաչափի օգտակարության մասին տվյալների առնչությամբ, որոնք ցույց են տալիս, որ վարակումից պաշտպանությունը երրորդ դաղաչափի համեմատաությամբ աճում Է կրկնակի եւ երեք – հինգ անգամ հիվանդության ծանր ընթացքի եւ հոսպիտալացման համեմատությձամբ»,- ասված Է հայտարարության մեջ:

«Պատվաստանյութի չորրորդ սրսկումը կարվի այն պայմանով, որ երրորդ դեղաչափի ստացման պահից անցել Է չորս ամիս»,- հավելել են նախարարությունում:

Առողջապահության նախարարության փորձագիտական խորհուրդը հունվարի 25-ին հանձնարարել Է երկրում սկսել կորոնավիուսի դեմ չորրորդ դեղաչափով պատվաստումը 18 եւ բարձր տարիքի քաղաքացիներին, ովքեր ստացել են երրորդ սրսկումը կամ քովիդով հիվանդացել հինգ ամիս առաջվանից ոչ շուտ: Հանձնարարականն ուժի մեջ մտնելու համար պետք Է հավանության արժանանա գերատեսչության գլխավոր տնօրենի կողմից: Իսրայելում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումն սկսվել 2020 թվականի դեկտեմբերի 20-ին:

Երկրի բնակիչներին երրորդ դեղաչափով պատվաստումն սկսել են 2021 թվականի հուլիսի վերջին, չորորդ սրսկումը 60 եւ բարձր տարիքի անձանց, բուժաշխատողներին եւ ռիսկի խմբի հիվանդներին սկսել են 2022 թվանկանի հունվարի սկզբին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատվաստանյութի մեկ դեղաչափ Է ստացել 6,68 միլիոն մարդ, երկու դեղաչափ՝ 6,07 միլիոն, երեք՝ 4,43 միլիոն, չորս՝ 611 հազար մարդ: Երկրի բնակչության ընդհանուր թիվը 9,3 միլիոն է։

--00—ՄՀ