Ու՞մ կուզեիք տեսնել երկրի նախագահ Արմեն Սարգսյանի փոխարեն. հարցում Երևանի բնակիչների շրջանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնից հայտնեց նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին:
24 –ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի Հանրապետության նախագահ: Քաղաքացիների կարծիքով, նախագահ պետք է ընտրվի  արժանավոր և հայրենասեր մարդ:

Մի մասն էլ կարծիք հայտնեցին, որ պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, որպեսզի նոր նախագահն ունենա մեծ լիազորություններ՝ երկրի կարևորագույն հարցերին միջամտելու համար:

--00--ԱՀ