Խոշոր ավտովթար՝ Աբովյանում․ բախվել են Chevrolet-ն ու Nissan X-Trail-ը. Nissan-ը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

Հունվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմանում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet  մակնիշի և  68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Տուժածներ չկան: 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության  ներկայացուցիչը: 

--00—ԼՄ