ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, և փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00--ԱՀ