Արմեն Սարգսյանը Պիղատոսի նման ձեռքերը լվանում է ու ակնարկում նոր վտանգների մասին. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

«Արմեն Սարգսյանի հրաժարականը պատահական չէ, դրան հավանաբար նախորդել են իրադարձություններ ու ներկուլիսային ճնշումներ, նա իր հրապարակած տեքստում ակնարկում է մեզ սպառնացող նոր վտանգների մասին, և  Պիղատոսի նման ձեռքերը լվանում է՝ չի ցանկանում մասնակցություն ունենալ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի հանգամանքին:

«ՀՀ-ն մտել է նոր պրոցեսի մեջ, որը հղի է ծանր հետևանքներով։ Արմեն Սարգսյանի հրաժարականը հնարավոր է կապված է այդ գործընթացի հետ: Հանրային ճնշումով Արմեն Սարգսյանից պետք է պահանջել, որ եթե աղետի մասին է զգուշացրել, ապա պետք  է հայտարարի այդ մասին»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։