«Զինվորի տան» տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Հասարակական

Հայաստանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «Զինվորի տան» տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում:

««Զինվորի տունն» ու «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն»  այսօր գործակցության հուշագիր ստորագրեցին: Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի «Զինվորի տան» բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել: Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն»,-ասված է հայտարարության մեջ: 

--0--ԿԿ