Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Աշխարհ

Քաղաքային երկհարկանի ավտոբուսը Լոնդոնի արեւելքում մխրճվել Է շենքի մեջ, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է շտապ օգնության քաղաքային ծառայությունը:

«Մենք գտնվում ենք պատահարի վայրում, որտեղ ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, եւ բժշկական օգնություն ենք ցուցաբերում տուժածներին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ծառայության Twitter-յան Էջում:

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:20-ին (Երեւանի ժամանակով 11:20-ին) Սելվին-ավենյու փողոցում: Վթարի պատճառը դեռ չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--0--ԿԿ