Ադրբեջանում տեղի է ունեցել երկու հայ ռազմագերիների շինծու գործով դատավարության հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Հասարակական

Ադրբեջանում այսօր շարունակվել է երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի շինծու քրեական գործով դատավարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավարությունը տեղի է ունեցել Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանի շենքում՝ Գանձակի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել են գործին առնչվող փաստաթղթեր։

Ըստ շինծու մեղադրանքի՝ իբր, Իշխան Սարգսյանի հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է տեսանյութ, որը նկարահանված է 2019 թվականին, և ըստ որի, իբր, որոշվել են Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի կոորդինատները։ Նաև իբր հայտնաբերվել են ուսանկարներ Քարավաճառից՝ ականապատումից առաջ

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 28-ին։ Նշենք, որ Բաքուն հայ գերիներին մեղադրում է ահաբեկչության մեջ։