ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը:
«ՔՊ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։
Այսպես ՄԻՊ չեն ընտրում։ Այսպիսի ՄԻՊ-ը լեգիտիմություն ու հեղինակություն չի ունենում ի սկզբանե։
Կարճ ասած՝ ՌԻՊ MIP (կամ RIP ՄԻՊ)։
Հ․ Գ. Հիշեցնեմ, որ ՔՊ ՄԻՊ-ը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 23-ին։ Մինչ այդ շարունակելու է պաշտոնավարել ՀՀ ՄԻՊ-ը»,-գրել է նա։
ՄԻՊ ընտրության համար ՔՊ-ն առաջադրել էր Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:
--00—ԼՄ