Սևանա լճի մակարդակը հունվարի 17-23-ն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

52

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը  հունվարի 17-23-ը։

Սևանա լճի մակարդակը հունվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.40մ (23.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով հունվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.389մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 23-ը ներառյալ՝ 6.070մլն. մ³:

նկար

նկար

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր