«BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News

տռռեգտեռգ

Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադելյան փողոցի թիվ 19 հասցեում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Հ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։
--00--ՍԳ